Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքները

Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքները
10.01.2017 | 12:30

Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին»: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, «ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մեղադրանքները, թե Պուտինն անձամբ է պատվիրել հաքերային հարձակումը, «անհիմն են՝ արված սիրողական, էմոցիոնալ մակարդակի վրա»:

«Մենք խստորեն բացառում ենք Մոսկվայի կամ որևէ ռուս պաշտոնյայի միջամտություն»,- ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ Մոսկվան այս պահին կապ չունի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի հետ:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ